Թուրքիան նույնպես առաջատար դեր է խաղացել այս ծրագրում․թուրք իրավապաշտպանը՝ միջանցքի փակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Screenshot 2023-01-31 120755

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար ակտիվ պայքար մղած Ալի Էրթեմի այրին՝ Սելայ Էրթեմը բացառիկ հարցարզույց է տվել Ermenihaber.am-ին։

Տիկին Էրթեմը բնակվում է Գերմանիայում, հայտնի ակտիվիստ է, իրավապաշտպան և մանկավարժ։ Ղեկավարում է «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը։

- Լաչինի միջանցքի փակումը և դրա բնապահպանական պատճառաբանությունը ինչպե՞ս կմեկնաբանեք։

-  Այս վայ բնապահպանները իրենց հրապարակած տեսանյութում ցույց են տվել, որ իրենք անսեր և անխիղճ «ակտիվիստներ» են, ովքեր թշնամաբար են տրամադրված իրական կյանքին։ Տեսնելով այն աղավնու դաժան ճակատագիրը, որին որպես «խաղաղության խորհրդանիշ» ցուցարարները փորձում էին օդ թռցնել, բայց արդյունքում հենց իրենց ձեռքերի մեջ խեղդամահ արեցին, մեկ անգամ ևս համոզվեցին իրենց ստեղծած սցենարի կեղծ ու շինծու լինելու մեջ: Իրենց կողմից իսկ պատրաստված տեսնայութը նույնիսկ մատնեց իրենց ողջ էությունն ու իրական մտադրությունները, երբ անշնչացած աղավնին ճախրելու փոխարեն կույտի պես գետին ընկավ: Նրանք բառացիորեն մարեցին կյանքը։

- Ադրբեջանի կողմից Ղարաբաղի 120.000 հայությանը հումանիտար աղետի առջև կանգնեցնելն ի՞նչ հետևանքներ կունենա։

- Միամտություն կլինի ենթադրել, որ 120 հազար մարդ դողալու է իր կյանքի համար: 44-օրյա պատերազմում իր հարյուրավոր, նույնիսկ հազարավոր երիտասարդներ զոհաբերած հայ ժողովուրդը և Ղարաբաղի բնիկ ժողովուրդը՝ արցախահայությունը, այս հողերը չլքեց նույնիսկ պատերազմական իրավիճակում՝ խիզախորեն վճռական պայքարելու որոշում կայացնելով:

Պետք է ընդգծել հետևյալ փաստը. Լաչինի ճանապարհի փակումը և այս բոլոր փորձերը Ղարաբաղի հայաթափման ծրագրեր են։ Ցավոք, չկա միասնական միջազգային դիրքորոշում, որը թույլ կտա գործողություններ  ձեռնարկել՝ խափանելու այս ծրագիրը: Կրկին պետությունները հարցերին մոտենում են սեփական շահերի առաջնահերթությամբ։ Նրանք այնքան աղմուկ են բարձրացնում, որքանով որ իրենց շահերը չեն վնասվում։ Այսինքն, ինչպես հարյուր տարի առաջ, հայերը կանգնած են միայնակ մնալու վտանգի առջև։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ