Տիգրան Սարգսյանի նախաձեռնած «Աշխատանք ԵԱՏՄ»-ում հավելվածը սկսեց աշխատել Հայաստանում 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

նկար

2022 թ․-ի հունիսին Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը», որի ղեկավարն է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, շրջանառության մեջ դրեց «Աշխատանք ԵԱՏՄ»-ում հեռախոսային հավելվածը՝ առնանց ծառայությունների հարթակ, որի խնդիրն է ապահովել ԵԱՏՄ տարածքում աշխատուժի ազատ տեղաշարժը։ Այդ ժամանակ է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կոչ արեց ԵԱՏՄ անդամ երկրներին միանալ նոր հարթակին։ Այս առաջարկին աջակցեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Ինչպես հայտնում է Թվային նախաձեռնությունների հիմնադրամի մամուլի ծառայությունը, Հայաստանի պատկան մարմինների ու Հիմնադրամի աշխատանքի արդյունքում հունվարի 31-ից «Աշխատանք ԵԱՏՄ»-ում հավելվածը հասանելի է Հայաստանի համար, որը դարձել է առաջին երկիրը՝ համակցելով հավելվածն ու իր պետական ծառայությունները։ Ըստ այդ հավելվածի՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները կարող են օգտվել Հայաստանի պետական ծառայություններից, որոնք ժամանակին հասանելի էին բացառապես ՀՀ քաղաքացիների համար։ 

Ի՞նչ է ենթադրում «Աշխատանք ԵԱՏՄ»-ում հավելվածը

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած Հիմնադրամի կողմից ստեղծված հավելվածը հնարավորություն է տալիս շրջանցել տեխնիկական, տեղեկատվական ու ծառայությունների բնույթի արգելքները, ստեղծել կյանքի ու աշխատանքի համար ավելի լավ պայմաններ ԵԱՏՄ քաղաացիների համար, առավելագույնս հեշտացնել պետական ծառայությունների հասանելիությունը, ստեղծել պետական ու մասնավոր թվային ծառայությունների համակցված էկոհամակարգ։ Օգտատերերը կարող են ստանալ շուրջ երեք տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ աշխատատեղերի մասին տեղեկատվություն, կացության իրավունքի ձևակերպում, պետական մարմիններին դիմումներ տարբեր հարցերով, բնակարանի վարձակալում, իրավաբանական անձի գրանցում և այլն։ Եվ այս ամենը հնարավոր է իրականացնել առցանց՝ «Աշխատանք ԵԱՏՄ»-ում հավելվածի միջոցով։ 

Այս պահին աշխատանքներ են տարվում հավելվածը ԵԱՏՄ անդամ այլ երկրներին միացնելու համար։

--00—ԼՄ