Արցախն իր գոյության ամենադժվար ժամանակներն է ապրում, որի պայմաններում առաջին պլան պետք է գա պայքարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

տիգրան աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արցախում մարդկանց ավելի շատ զայրացնում են որոշակի պարբերականությամբ ակտիվացող ներքաղաքական ինտրիգները, քան բուն շրջափակումով պայմանավորված բարդությունները:

Աթոռակռիվ, բամբասանք, ամբիցիաներ, ինտրիգ, արտոնությունների և դիրքի համար պայքար, անիմաստ լարվածություն և հասարակության բևեռացման մեծ վտանգ. սրանք այն երևույթներն են, որոնք հատկապես այսպիսի ծանր իրավիճակներում չպետք է տեղ գտնեն արցախյան իրականությունում:

Արցախն իր գոյության ամենադժվար ժամանակներն է ապրում, որի պայմաններում առաջին պլան պետք է գա պայքարը, համառությունը, համերաշխությունը, ուժերի գերլարումն ու ռեսուրսների համախմբումը հանուն մեկ նպատակի` Արցախի ու արցախցիների գոյության:

Արցախցին գիտի պայքարել, իր գոյությունը պաշտպանել, դիմայել դժվարություններին, բայց տանել չի կարողանում սուտը, կեղծիքը, անազնվությունը, երեսպաշտությունն ու դավաճանությունը»:

--00—ԼՄ