Դիմակավորված անձինք «Պատրոն Դավիթին» բերման են ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Դավիթ Գալստյան

Մի քանի ժամ առաջ, դիմակավորված օպերատիվ աշխատողները ներխուժել են Պատրոն Դավիթի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի տուն և նրան բերման ենթարկել: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։

Այս պահին, Դավիթ Գալստյանն ու իր փաստաբանը գտնվում են Ազգային անվտանգության ծառայությունում:Թե ինչ գործով են նրան հրավիրել, մեզ առայժմ չի հաջողվել պարզել: Սակայն, ըստ ամենայնի, սա նոր գործ է, կապ չունի այն դատավարության հետ, որն ընթանում է արդեն ամիսներ շարունակ, և որտեղ Դավիթ Գալստյանն ուներ մեղադրյալի կարգավիճակ՝ Դավիթ Տոնոյանի և մյուսների հետ:

Մենք կապվեցինք Դավիթ Գալստյանի պաշտպանի հետ` հարցնելով, ճիշտ է արդյոք, որ Դավիթ Գալստյանը բերման է ենթարկվել, նա ասաց, որ այս պահին ոչինչ հայտնել չի կարող և հարցերին կպատասխանի ավելի ուշ:

--00--ԱՀ