Նախագահի հրամանագրով 10 նոր դատավորներ նշանակվեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

դատավոր

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հունվարի 30-ի հրամանագրերով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորներ են նշանակվել։

Այսպիսով․

  • Մակար Կիրակոսյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
  • Արշակ Հարությունյանը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
  • Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
  • Անի Մարտիրոսյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
  • Նարեկ Բադալյանը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
  • Սաթենիկ Անդրեասյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
  • Արտակ Կարապետյանը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
  • Հակոբ Մանուկյանը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
  • Հայկ Իսրայելյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
  • Ժենյա Մելիքսեթյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

--00--ԱՀ