Սուրբ Երկրի քրիստոնյա առաջնորդները դատապարտել են հարձակումները Երուսաղեմի քրիստոնեական թաղամասում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Screenshot 2023-01-30 194705

Հինգշաբթի Երուսաղեմի քրիստոնեական թաղամասում գտնվող հայկական ռեստորանի վրա իսրայելցի վերաբնակների հարձակումից հետո Սուրբ Երկրի քրիստոնյա առաջնորդները դատապարտել են բռնությունը, կոչ են արել ուժեղացնել փոքրամասնության խմբերի պաշտպանությունը և զգուշացրել են «արմատական ուժերի ագրեսիայի» մասին, որի նպատակը քաղաքի հրեականացումն է, գրում է cruxnow.com-ը:

Հինգշաբթի երեկոյան մի խումբ վերաբնակներ հարձակվել էին Երուսաղեմի քրիստոնեական թաղամասի Նոր Դարպասի մոտ գտնվող գինու բարի վրա։ Անվտանգության տեսախցիկների կադրերում երևում է, թե ինչպես է խումբը պաստառներ տանում և աթոռները կատաղած նետում ռեստորանում նստածների ուղղությամբ:

Իսրայելի ոստիկանությունը, որը ժամանել էր զանգից մեկ ժամ անց, ցրել է ամբոխը, սակայն, ըստ տեղեկությունների, ձերբակալություններ չի կատարել:

Սուրբ Երկրի Կաթոլիկ եպիսկոպոսաց ժողովը, որը համախմբում է տարածաշրջանի տարբեր կաթոլիկ եկեղեցիների առաջնորդներին, արագ արձագանքել է։

Հայտարարության մեջ կառույցը կոչ է արել «պաշտպանել Հին քաղաքի անզեն բնակիչներին արմատական ագրեսորներից, որոնք ձգտում են փոխել Երուսաղեմ քաղաքի բազմաբնույթ կերպարն ու նրա մշակութային և կրոնական խճանկարը՝ ցանկանալով սահմանափակել այն մեկ կերպարով»:

Ժողովը նաև հայտարարել է արմատական ուժերի հետագա երթերը կանխելու համար իրավական գործողություններ ձեռնարկելու իր իրավունքի մասին:

--00—ՅՄ