Սասուն Միքայելյանը գլուխը պատով է տվել, պատեհապաշտությունը սահման պետք է ունենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Սասուն Միքայելյանը գլուխը պատով է տվել, պատեհապաշտությունը սահման պետք է ունենա: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանի համոզմամբ, իշխանությունը գիտակցաբար անպաշտպանվածություն է սերմանում մարդկանց մեջ, իսկ բանակում անտերություն է։

Ըստ նրա՝ իշխանության ներկայացուցիչները սուտ են ասում, թե բանակում բարեփոխում են անում, իրականում դրվագային, անկարևոր փոփոխություններ են և որևէ լուրջ գործ չեն անում, բանակը չեն փայփայում, առաջնագիծը չեն կահավորում։

--00—ԱՊ