Մնացական Մարտիրոսյանը նշանակվեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

mhm0130692.thumb_

Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով։

ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-նշված է հրամանագրում։

--00—ՅՄ