Կատար այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

316325fa-a616-4da4-bb92-7c529900fcf9.jpg

Աշխատանքային այցով Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում գտնվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ: Քննարկվել են վարչապետ Փաշինյանի՝ 2022 թվականի հունիսին Կատարի Պետություն կատարած այցի շրջանակում ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, առաջիկայում հնարավոր փոխայցերի կազմակերպման հետ կապված հարցեր:

Մտքեր են փոխանակվել վարչապետի աշխատակազմի և Էմիրի դիվանի, ինչպես նաև Հայաստանի ու Կատարի պետական կառավարման այլ մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության մեխանիզմների շուրջ: Արայիկ Հարությունյանն այցելել է Ալ-Ջազիրա հեռուստաընկերություն:

Քննարկվել են տարածաշրջանային և ներհայաստանյան թեմաների լուսաբանման հետ կապված հարցեր: Կարճատև այցի ընթացքում Վարչապետի աշխատակազմի ղեկավարը եղել է նաև Կատարի ազգային գրադարանում և Իսլամական արվեստի թանգարանում՝ ծանոթացել գրադարանում առկա ֆոնդին և թանգարանի ցուցանմուշներին:

--00—ԶՀ