Լոռու մարզը նոր դատախազ ունի. Վարդապետյանը կարգադրել է մարզի դատախազությունում համալիր ստուգում անել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

1

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023 թվականի հունվարի 30-ին երեք հրաման է ստորագրել:

Առաջին հրամանով՝ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը փոխադրվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

Երկրորդ հրամանով՝ ստեղծվել է հանձնախումբ՝ Լոռու մարզի դատախազությունում համալիր ստուգում իրականացնելու նպատակով:

Գլխավոր դատախազի երրորդ հրամանով՝   Լոռու մարզի դատախազի պաշտոնին նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Շահբազյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից:

--00—ԼՄ