Եռաբլուրի գործով տուժածները կառերեսվեն «բերետների» հրամանատարի հետ. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Կ

Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից զոհված զինծառայողների ծնողներին, հարազատներին ուժի կիրառմամբ բերման ենթարկելու վարույթով ՀՀ քննչական կոմիտեում նախատեսված է առերեսում ՀՀ ոստիկանության ներքին զորքերի գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանի հետ։

Այս մասին 24News-ին ասաց տուժողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանն ասաց, որ ոստիկանության պաշտոնյայի մասնակցությամբ առերեսումը նախատեսված է վաղը ժամը 15։00-ին։

Ըստ փաստաբանի՝ Ջոմարդյանն արդեն ցուցմունք էր տվել այս վարույթով։

Հիշեցնենք, որ զոհերի հարազատները, ծնողները սեպտեմբերի 21-ին փորձել էին թույլ չտալ, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ական պաշտոնյաներ մոտենային իրենց երեխաների, հարազատների շիրիմներին, սակայն առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, հեռացրեց ու բերման ենթարկեց նրանց։ 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ