Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Պակիստանի մզկիթներից մեկում. կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

befunky_collage_2023_01_30t135301_364.thumb (1)

Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում պայթյուն է եղել, ինչի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 90 մարդ հոսպիտալացվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Geo-TV հեռուստաալիքին։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել կեսօրվա աղոթքի ժամանակ, երբ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, հայտնել են անվտանգության աշխատակիցները:

--00—ՅՄ