«Գորիս» ՔԿՀ-ի տարածք անհայտ անձը փաթեթ է նետել, որում եղել է մարիխուանայի նման բուսական զանգված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

1011394.jpg

Հունվարի 29-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, պահակետում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ հիմնարկի հարակից փողոցից անհայտ անձը քրեակատարողական հիմնարկի տարածք է նետել ինչ-որ իր:Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից։

Միջադեպից անմիջապես հետո հիմնակի ծառայողները, տեղազննություն իրականացնելով ներնետման վայրում, հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել առանձնացված փաթեթներով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 5,82 գրամ քաշով բուսական զանգված, 0,09 գրամ քաշով բաց կապույտ զանգված և 4 մետաղադրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

--00—ԶՀ