Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մեծ Բրիտանիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

348665155156a455dee2fa08d688a837_M.jpg

Հունվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական կարճատև այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Նորին Սրբությանը ուղեկցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

--00—ԶՀ