Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

ֆ

Երեկ երեկոյան հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատության։ Զինծառայողի վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր: Այս մասին 24News-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Թորոսյանը փոխանցեց, որ զինծառայողը գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Այսօր՝ կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ-ն մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 29-ին, նախնական տվյալներով` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: «Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն»,- հայտնել էր ռազմական գերատեսչությունը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ