ՀՀ ԱԺ պատվիրակությունը երկօրյա այցով կմեկնի ՌԴ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

cabcac3d-fe2c-4a4d-9caf-84656cc41db4.jpg

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը հունվարի 31-ից փետրվարի 1-ը ՌԴ կգործուղվի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից:

« Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`  կարգադրում  եմ.

ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների (կոմիտեների) նախագահների խորհրդակցությանը մասնակցելու համար 2023 թվականի հունվարի 31-ից փետրվարի 1-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանին»,- նշված է կարգադրության մեջ:

--00—ԶՀ