Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են BMW X5-ը, Volkswagen-ն ու Opel-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

32d205ecb9e0b53ef3c98ca628cbb349_1675008440

Երեկ` հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։Ժանը 19։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Ն1 մայրուղու 107 կմ հատվածում բախվել են Արմեն Նազարեթյանի վարած BMW X5 մակնիշի, Նարեկ Ներսիսյանի վարած Volkswagen մակնիշի և Հովհաննես Մանուկյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի Պարեկային ծառայության 2-րդ վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ Դավիթ Եսոյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Շմավոնյանը։

Վթարի փաստով Պարեկային Ծառայության Շիրակի մարզի պարեկային գումարտակում նյութեր են նախապատրատվում։

--00—ՅՄ