Արագածոտնի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

87116_b

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 20։00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Արագածոտնի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արմավիրի, Արարատի մարզերում, Գավառ, Սևան, Վարդենիս, Հրազդան, Աբովյան, Եղվարդ, Թալին, Արագած, Աշտարակ, Ապարան, Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում, Աշոցքի տարածաշրջանում և Ելփին-Չիվա ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00—ՅՄ