Ի պատիվ Եգիպտոսի նախագահի՝ Վահագն Խաչատուրյանի անունից պաշտոնական ճաշ է տրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

57077_b

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի՝ այսօր Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում մասնավորապես անդրադարձել են hայ-եգիպտական միջպետական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

--00—ՅՄ