Ահազանգ է ստացվել, որ Սվաճյան փողոցում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա է այրվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

d5af6bad5faf0caed1d97a60cd4d9c7d_1674993526

Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Սվաճյան փողոցի թիվ 40 շենքի դիմաց, Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳԲ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ