Կարևոր է նշել, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն ավարտել են «Իրանին ուղղված» ուղերձով խոշոր զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

FnYYEfGWAAM9d1P

Իրանի դեմ գիշերը տեղի ունեցած անօդաչուների հարձակման մասով կարևոր է նշել, որ օրեր առաջ Իսրայելն ու ԱՄՆ-ն ավարտեցին պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունները, որտեղ նշված էր, որ դա ուղերձ է՝ ուղղված Իրանին: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«6400 ԱՄՆ զինծառայող, 1500 իսրայելցի զինվոր և ավելի քան 140 ինքնաթիռ, 12 ռազմածովային նավեր և հրետանային համակարգեր երկու երկրներից մասնակցել են Juniper Oak 2023- զորավարժություններին:

Գիշերվա իրադարձությունների հետ կապված որևէ պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա։

Հետաքրքրական է նաև, որ Իրանի դեմ տեղի ունեցող ցանկացած գործողությունը մեծ ուրախություն է առաջացնում Ադրբեջանի մեդիա դաշտում, ավելի ստույգ՝ տելեգրամյան ալիքներում»:

--00—ՅՄ