Իսրայելի և Ադրբեջանի նախագահները զրուցել են, քննարկել են Թեհրանում տեղի ունեցած հարձակումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

timthumb

Իսրայելի և Ադրբեջանի նախագահներ Իցհակ Հերցոգն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումը։

Իսրայելի նախագահը դատապարտել է դեսպանատանը տեղի ունեցածը, իսկ Ադրբեջանի նախագահը ցավակցել է Իսրայելում ահաբեկչության համար։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ի առավոտյան Թեհրանում հարձակում է տեղի ունեցել Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի արդյունքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ երկու մարդ։

--00—ՅՄ