Ադրբեջանը կրկին ամբողջությամբ անջատել է Արցախի գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

1674323224_l-0x0wh-786x458z-1-12

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ տեղեկատվական շտաբից։

«Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի  գազամատակարարումը: 

Բնակչությանը հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ