Հայրենիքի ու պետության անվտանգության գլխավոր երաշխիքը միշտ եղել է սեփական ուժեղ բանակը. Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

176294

Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով:

Ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«Շնորհավո՛ր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ օրը:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ՝ ողջ թե ընկած՝ իրենց նվիրական ու անփոխարինելի ծառայության համար:

Հայրենիքի ու պետության անվտանգության ու խաղաղության գլխավոր երաշխիքը միշտ եղել է ու կմնա սեփական ուժեղ բանակը՝ առանց որի դատապարտված ենք ազգային նվաստացման, ստրկության և, ի վերջո, ոչնչացման»:

--00—ՅՄ