Եգիպտոսի նախագահը ժամանեց Երևան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին ժամանեց Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քիչ առաջ Եգիպտոսի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Օդանավակայանում Եգիպտոսի նախագահին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Եգիպտոսի նախագահը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցով: Մինչ Հայաստան ժամանելը, Եգիպտոսի նախագահը եղել է Ադրբեջանում:

--00—ՅՄ