Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

33933834_0_171_1899_1239_1920

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եգիպտացի իր գործընկեր Աբդուլ Ֆաթթահ աս-Սիսիի հետ Բաքվում հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Երևանն ու Բաքուն պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը, այլապես տարածաշրջանում վտանգները կարող են աճել։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Ալիևը կրկին հոխորտացել է, թե իբր Ադրբեջանը «դեօկուպացրել է իր հողերը», իսկ «Ղարաբաղը եղել է և կա Ադրբեջանի անքակտելի մաս»։

--00—ԶՀ