Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է. Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

default (1).jpg

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առիթով.

«Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։ Մեր բանակն անցնում է ամենօրյա փորձությունների միջով։ Կարծես չի արվում ոչինչ, որ բանակը վերջապես ուղղի մեջքը։

Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է, և Հայոց բանակը վերանվաճելու է Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորի դիրքերը»:

--00—ԶՀ