ԳՇ պետը վրդովվեց 15 զինվորների մահվան փաստով իր մեղավորության մասին հարցից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, որը բանակի կազմավորման օրվա առթիվ այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն, վրդովվեց լրագրողների այն հարցից, թե արդյո՞ք ինքն իրեն մեղավոր չի համարում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգության համար, որին զոհ գնացին տասնհինգ ժամկետային զինծառայողներ։

«Դուք դատավոր չե՜ք, հեռու՜ պահեք միկրոֆոնները», - բարկացած սկսեց կրկնել Ասրյանն ու այդպես էլ չպատասխանեց լրատվամիջոցների հարցերին։

--00—ԶՀ