Հայ-ռուսական մարտական եղբայրությունը կարևոր գործոն է անվտանգության համար. ՌԴ դեսպանություն 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

1

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԶՈՒ կազմավորման 31-րդ ամյակի առթիվ՝ նշելով. «Անկեղծորեն շնորհավորում ենք զինծառայողներին ու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին Բանակի օրվա առթիվ։

Դարավոր մարտական եղբայրությունը մշտապես ամրապնդել է հայ և ռուս ժողովուրդների միջև սերտ ու բազմաբնույթ կապերը, դարձրել դրանք ավելի ուժեղ։ Այսօր ճակատագրական մարտահրավերների առկայության պարագայում այն կարևոր գործոն է մեր երկրների անվտանգությունն ու ինքնիշխանությունը պահպանելու համար»։

--00—ԼՄ