«Վնուկովո»-ում վթարի է ենթարկվել ՌԴ առաջին դեմքերին փոխադրող թռիչքային ջոկատի ուղղաթիռը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

գ

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայում կործանվել է Մի-8 ուղղաթիռ. ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան, հայտնում է svoboda.org-ը:

Վթարի պատճառը կարող էր լինել պտուտակների վնասումը: Արտակարգ իրավիճակների ծառայություններում ՏԱՍՍ-ի աղբյուրը նշել է օդաչուի սխալը, ինչպես նաև քամու հանկարծակի պոռթկումը համարվում են կատարվածի վարկած։

Ինչպես ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են ՌԴ նախագահի աշխատակազմում, ուղղաթիռը պատկանում է «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատին, որը զբաղվում է պետության առաջին դեմքերի փոխադրմամբ։ Գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել։

--00—ԱՊ