Շիրակի մարզի 3 դպրոցների ճաշարանները կսկսեն գործել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

250710

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել են Շիրակի մարզի «Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց» (ք. Գյումրի), «Հարթաշենի հիմնական դպրոց» (գ. Հարթաշեն) և «Նահապետավանի միջնակարգ դպրոց» (գ. Նահապետավան) ՊՈԱԿ-ներում գործող հանրային սննդի օբյեկտների՝ ճաշարանների, արտադրական գործունեության կասեցումները։ Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնից։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնների տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս երեք կազմակերպություններում շտկվել են նախկինում հայտնաբերված խախտումները:

--00—ՅՄ