«Գրանդ Քենդիի» սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյաններն անցնում են ապօրինի հարստացման գործով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1
24News-ի տեղեկությունների համաձայն՝ «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատերեր Կարեն ու Միքայել Վարդանյաններն անցնում են ապօրինի հարստացման վարույթով։ Այս մասին հայտնում են մեր աղբյուրները։

Հիշեցնենք, որ ապօրինի հարստացման տարբեր գործերով անցնում են նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և այլ անձինք։

Այս ցանկում են հայտնվել նաև գործարար եղբայրները, որոնք, ի տարբերություն մյուսների, բավական լոյալ վերաբերմունք ունեն գործող իշխանությունների նկատմամբ, ավելին՝ ժամանակին աջակցում էին Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը։

24News-ը փորձեց կապվել «Գրանդ Քենդիի» սեփականատերերի հետ, սակայն ընկերությունից խնդրեցին այս թեմայով տեղեկություն ստանալու համար հարցում ուղարկել։

--00—ԱՊ