Մոսկվան ցնցված է Ադրբեջանի դեսպանատան վրա «հերթական հարձակումից»․ Մարիա Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

f6256ef31848b6_6256ef31848f6.thumb_

Մոսկվան ցնցված է Ադրբեջանի դեսպանատան վրա «հերթական հարձակումից», ցավակցություն ու զորակցություն է հայտնում գործընկերներին։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, որի ընթացքում անվտանգության աշխատակից է սպանվել։ Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ադրբեջանցի գործընկերներին»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով զոհվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը, ևս մեկը՝ վիրավորվել։

--00—ՅՄ