ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կա հստակ ըմբռնում, որ Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի կողմից և պետք է անհապաղ բացվի, այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նա նշել է, որ ԵԽԽՎ բյուրոն քննարկելու է թեմայով զեկույց պատրաստելու հնարավորությունը։
«Մեր գործընկերների հետ միասին շարունակելու ենք առաջ մղել Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու գաղափարը»,- նշել է Ռուբինյանը։
--00—ԼՄ