Այսօր զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա. կա զոհ. լրատվամիջոցներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ հարձակումը հետ մղելիս զոհվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը, ևս մեկը վիրավորվել է։

Ադրբեջանական կողմը շտապ հետաքննություն է անցկացնում:

Հաղորդվում է, որ հարձակվողը ձերբակալված է։ Իրանական կողմը հետաքննություն է սկսել։

--00—ԱՊ