Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերից 3 դատավորներ տեղափոխվել են Երևան․ նոր նշանակումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հունվարի 26-ի հրամանագրերով ՀՀ մարզերից երեք դատավոր տեղափոխվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Այս մասին հայտնում է Դատավորների միությունը։

Այսպիսով, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Արզումանյանը, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Արամյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ:

--00—ԼՄ