Ապշած եմ, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

բ

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել եւ գրառում արել՝ նշելով, որ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը:

Նա գրել է. «Դուք հավանաբար չեք հավատա, բայց դեռևս մնացել են երևույթներ, որոնցից ես իրոք զարմանում եմ:

Սա տեսնելուց հետո ես դեռ ապշած եմ:

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը: Երևի աշխարհի որևէ պետությունում նման ծանր դեպք պատահած չի լինի»:

--00—ԱՊ