Կատարում Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում ՀՀ-ի ներդրումային հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

1

Կատարի Պետություն աշխատանքային եռօրյա այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմի հետ: Քննարկվել են հայ-կատարական միջպետական համագործակցության զարգացման ուղղություններն ու ծրագրերը, այդ թվում` առողջապահության ոլորտում:

Կատարի Պետության ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Իբրահիմ Ալ-Մահմուդի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում Հայաստանի ներդրումային հնարավորությունները, հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում նախապատրաստական աշխատանքները;

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կորնկրետ ծրագրի շրջանակներում շարունակել ներդրումային գործակալության հետ համագործակցությունը:

--00—ԼՄ