Առանց քննության պաշտոնից ազատելը կտրուկ արգելվում է. Հակոբյանը՝ բանակում պաշտոնանկությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Ս

Նախ, պետք է քննություն անցկացվի, պարզվի, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը, հետո նոր որոշում կայացնել։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններին։

Ըստ Հակոբյանի՝ սխալ էին այս շրջանում պաշտոնանկությունները. օրենքն արգելում է. «Առանց հիմքերի, առանց ծառայողական քննություն անցկացնելու պաշտոնից ազատելը կատեգորիկ արգելվում է»։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ճի՞շտ է Սուրեն Պապիկյանի հրաժարականը պահանջելը, Հակոբյանն ասաց․ «Հրաժարական պահանջելն իրավական կատեգորիա չէ։ Ծառայողական քննություն կլինի, որոշում կկայացնի պաշտպանության նախարարին ազատե՞լ, թ՞ե պարգեւատրել»։

ՀԻշեցնենք՝ առավոտյան հայտնի էր դարձել, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ