ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ցավակցել է հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

photo_2023-01-19_13-00-09

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել․

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների ընտանիքներին, ընկերներին և ծառայակիցներին։

Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով, հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

--00—ՅՄ