Հայտնի է Հայաստանում Հնդկաստանի հաջորդ դեսպանի անունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

1101855

Հայաստանում Հնդկաստանի հաջորդ դեսպան է նշանակվել Նիլակշի Սինհան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Նիլակշի Սինհան այս պահին զբաղեցնում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության համատեղ քարտուղարի պաշտոնը:

--00—ՅՄ