Քերոբյանը Բեռլինում է․ քննարկվել է ՀՀ-ի ու Գերմանիայի միջև հետագա համագործակցության հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

326077654_564986672195057_6843301423895862626_n

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այսօր Բեռլինում հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության  և զարգացման նախարարության  պետքարտուղար Նիլս Աննենին: Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:

Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ Հայաստանին Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության (BMZ) տրանսֆորմացիոն գործընկերների ցանկում կրկին ընդգրկելու համար:

Քննարկվել են երկու երկրիների միջև հետագա համագործակցության հնարավորությունները՝  մասնավորապես վերականգվող էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության, զբսաշրջության, ապակենտրոն համագործակցության, աշխատանքի արտադրողականության խթանման ուղղություններով:

--00—ՅՄ