Կանադայում Լաչինի միջանցքի շրջափակման հարցով հրատապ լսումներ կհրավիրեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

կանադա

Կանադայի արտաքին գործերի կոմիտեի պահպանողականներն աշխատում են ընդդիմադիր այլ կուսակցությունների հետ Արցախում Լաչինի միջանցքի շրջափակման հարցով հրատապ լսումներ հրավիրելու համար։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Կանադայի Համայնքների պալատի անդամ Գարնեթ Ջենուիսը։

«Մեր հանձնաժողովը պետք է հավաքվի այս շաբաթ։ Ադրբեջանը պետք է դադարեցնի շրջափակումը»,- գրել է նա։

--00—ԼՄ