Դաշնակցական Արտավազդ Մարգարյանը շուտով ազատ կարձակվի, Գառնիկ Մանուկյանը 2 ամիս կալանքի տակ կմնա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Կրտսեր-սերժանտի-մահվան-դեպքի-առթիվ-հարուցված-քրեական-գործով-ձերբակալվել-է-ծառայակիցը1-800x445.jpg

Դատարանը ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը մերժեց: Ձերբակալությունն էլ ճանաչվեց ոչ իրավաչափ:

«Արտավազդ Մարգարյանը շուտով կլինի ազատության մեջ»,- «Ֆեյսբուքում» գրել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր հերթին հայտնել է, որ նույն գործով անցնող Գառնիկ Մանուկյանի դեպքում 2 ամսով կալանքի որոշում կայացվեց:

--00—ԼՄ