Ադրբեջանի և Իտալիայի պաշտպանության նախարարները համագործակցության արձանագրություն են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

․

Հունվարի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար  Գիդո Կրոզետտոյի գլխավորած պատվիրակության հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը:

Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության բնագավառներում Ադրբեջանի և Իտալիայի միջև համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նախարարները ստորագրել են կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցության մտադրության վերաբերյալ արձանագրություն։

--00--ԱՀ