ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Երևան-Աբովյան ճանապարհին տեղի ունեցած վթարից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

․

Հունվարի 11-ին՝ ժամը 18։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Renault Logan», «Toyota Camry» և «Porsche» մակնիշների ավտոմեքենաները․ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ մյուս ուղևորը՝ փրկարարների օգնությամբ․ վերջիններս հոսպիտալացվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և ուղղել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան։

--00--ԱՀ