17։00-ի դրությամբ Վանաձորի, Ստեփանավանի, Իջևանի, Տավուշի, Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Գորայք-«Զանգեր» ձյուն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի, Տավուշի, Ճամբարակի  տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Վարդենիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և  Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են:

--00—ԼՄ