Մոսկվայում «ականապատել» են բոլոր առևտրի կենտրոնները. տարհանում չի իրականացվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Безымянный-72.png

Անհայտ անձը «ականապատել է» Մոսկվայի բոլոր առևտրի կենտրոնները, ստուգումներ են իրականացվում, տարհանումներ չեն իրականացվում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

«Քաղաքի բոլոր առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքով անանուն հաղորդագրություն է ստացվել»,- ասել է աղբյուրը։

Նա հավելել է, որ նախկինում սպառնալիքը գալիս էր Ուկրաինայի տարածքից։ Օպերատիվ ծառայությունների աշխատակիցներն արդեն սկսել են առևտրի կենտրոնների պատահական ստուգումները։

«Տարհանում չի իրականացվում»,- ասել է աղբյուրը։

--00—ԶՀ