Փաշինյանի ասուլիսը վտանգավոր սադրանք էր, Աստված տա՝ Ռուսաստանում չլսեն. Էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Փաշինյանի ասուլիսը վտանգավոր սադրանք էր, Աստված տա՝ Ռուսաստանում չլսեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Ղազարյանի համոզմամբ, Փաշինյանը նորից գնում է արկածախնդրության, նա իր վտանգավոր և մանիպուլյատիվ ելույթներով փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ղազարյանի կարծիքով, առաջին հերթին, պետք է ուշադրություն դարձնել, թե ով է ասողը և հետո նոր հասկանալ, թե ինչ է ասում։

Ըստ նրա՝ Փաշինյանը չի կարող որևէ առարկայական փաստ և վերլուծություն ներկայացնել, նույնիսկ Ալիևն է հաստատում, որ Հայաստանը չունի ծրագիր և կոնկրետ քաղաքականություն։

--00—ԱՊ