Այսօր Կիմ Չեն Ընի ծննդյան օրն է, այն կրկին անցել է առանց տոնակատարությունների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

NyNszeQh7N

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ծննդյան օրը, որը ենթադրաբար նշվում է հունվարի 8-ին, անցկացվել է առանց հատուկ միջոցառումների, քանի որ այն պաշտոնական տոն չէ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԿԺԴՀ պետական ​​լրատվամիջոցների տարածած հաղորդագրություններին։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Կիմ Չեն Ընը ծնվել է 1982 թվականի հունվարի 8-ին, իսկ այլ վարկածներով՝ 1984 թվականի հունվարի 8-ին կամ 1983 թ.-ին։ Հարավային Կորեայում կարծում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը 39 տարեկան է։

Նշվում է, որ հունվարի 8-ը Հյուսիսային Կորեայում անցել է առանց որևէ ուշագրավ իրադարձությունների։ Լրատվամիջոցներում տոնակատարության մասին խոսք չկա։

Հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը հայտնում է, որ 2023 թվականի հյուսիսկորեական օրացույցում հունվարի 8-ը չի նշվում որպես տոն։ Դա պայմանավորված է նրանով, որ առաջնորդի ծննդյան օրը երկրում դեռ պաշտոնապես ընդունված չէ։

--00—ՅՄ